Հուլիսի 15-ի ժամը 20-23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների, Ոստիկանության զորքերի, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ: Ընդհանուր ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ:
Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 520 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ է տեղափոխվել 54 անձ:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք, հայտնաբերվել են 9 սառը զենք և երկու գազային ատրճանակ: Հայտնաբերվել են նաև 2 օդաճնշիչ ատրճանակ, 1 որսրոդական հրացան, 1 մեկնարկային ատրճանակ, 4 մահակ և կացին։
3 անձի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունքի կեղծ վկայական:
Ուժեղացված ծառայությունները կազմակերպվում են պարբերաբար: