Պետքարտուղարի տեղակալ Զեյան այցելել է Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
«Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։
«Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ժողովուրդների միջև ամուր կապերի և իրավունքի գերակայության նկատմամբ անսասան հանձնառության վրա»,- ասաց պետքարտուղարի տեղակալ Զեյան»,- նշվում է հաղորդագրության մեջ։