ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը շարունակում է մարզային այցերի հերթական շրջափուլը։ Այս անգամ մեր շարժական բուժախտորոշիչ կլինիկաները 15 այց կկատարեն Հայաստանի 5 մարզ։
Հանրային միջոցառումների ընթացքում ՌԴ օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում նախատեսվում են ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հետազոտություններ։ Դրանց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտություններին քաղցած մոտենալը պարտադիր չէ: Քաղաքացիներին կտրամադրվի նաև նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն։
Ժամանակացույցը՝ ստորև․
Գեղարքունիքի մարզ
-
հուլիսի 16՝ Լճափ
-
հուլիսի 18՝ Կարմիրգյուղ
-
հուլիսի 18՝ Աստղաձոր
-
հուլիսի 25՝ Վաղաշեն
Վայոց ձորի մարզ
-
հուլիսի 17՝ Շատին
-
հուլիսի 19՝ Սալի
-
հուլիսի 22՝ Շատին
-
հուլիսի 24՝ Շատին
Լոռու մարզ
-
հուլիսի 22՝ Լուսաղբյուր
-
հուլիսի 23՝ Ծաղկաբեր
-
հուլիսի 26՝ Խնկոյան
-
հուլիսի 29՝ Հարթագյուղ
-
օգոստոսի 5՝ Ջրաշեն
Արարատի մարզ
Շիրակի մարզ
Հիշեցում. ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ: Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին: