Հուլիսի 16-ին՝ ժամը 06:08-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին Honda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ա. Ա.-ին (ծնված 2007 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: