Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրությունը բոյկոտում են այդ երկրի ընդդիմադիր որոշ կուսակցություններ: Կան, սակայն, ընդդիմադիր այնպիսի ուժեր, որոնք արդեն հրապարակել են թեկնածուների ցանկը, ինչը դժգոհություն է առաջացրել հենց կուսակցությունների ներսում: Խոսքը հատկապես Մուսավաթին է վերաբերում: Բոյկոտի կողմնակիցները փաստարկում են, որ չի կարելի գնալ ընտրության մի իրավիճակում, երբ երկրում խստորեն սահմանափակված են քաղաքացիական իրավունքները:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։