ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է ամերիկացիներին նոյեմբերին կայանալիք նախագահի ընտրությունրում իր հավանական մրցակից Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո։ Նա դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը։ «Քաղաքականությունը երբեք չպետք է լինի մարտադաշտ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը և հավելել, որ մտադիր է շարունակել ակտիվորեն պաշտպանել «ժողովրդավարության և օրենքի գերակայությունը»՝ կոչ անելով գործել քվեատուփի մոտ՝ «առանց բռնության»։
«Այս երկրում քաղաքական հռետորաբանությունը թեժացել է, ժամանակն է հանդարտվել: Մենք պետք է մեղմենք մեր քաղաքականությունը և հիշենք, որ երբ միմյանց հետ համաձայն չենք, ապա թշնամիներ չենք: Մենք հարևաններ ենք, ընկերներ, աշխատանքային գործընկերներ, համաքաղաքացիներ և, ամենակարևորը՝ ամերիկացիներ: Մենք պետք է միասին լինենք»,- ասել է ԱՄՆ նախագահը: