ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որի դեմ մահափորձ էր կատարվել, Truth Social սոցիալական ցանցում կոչ է արել դադարեցնել իր դեմ բոլոր քրեական հետապնդումները Ֆլորիդայի դատարանի որոշումից հետո։
Ֆլորիդայի հարավային շրջանի դաշնային դատարանը մերժել է Դոնալդ Թրամփի կողմից գաղտնի փաստաթղթեր պահելու գործով բոլոր մեղադրանքները: Արձագանքելով որոշմանը՝ ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է, որ Ֆլորիդայի հետաքննության ավարտը պետք է լինի առաջին քայլը՝ իր դեմ ուղղված բոլոր գործերը կարճելու ուղղությամբ: Թրամփին սպառնում է ընդհանուր առմամբ 91 մեղադրանք՝ չորս քրեական գործերով։
ԱՄՆ նախկին նախագահի դեմ իրականացված մահափորձը քննարկումների կիզակետում է: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը դիտարկում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն։ Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կառույցը փորձում է պարզել՝ արդյոք տղամարդը հանցակիցներ ունեցել է, թե ոչ՝ չնայած՝ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նա միայնակ է գործել: