Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը երկուշաբթի՝ հուլիսի 15-ին, հրաժարական է տվել՝ կապված նոր աշխատանքի անցնելու հետ: Նա կստանձնի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը՝ փոխարինելով Ժոզեպ Բորելին։
Կայա Կալլասի թեկնածությունը դեռ պետք է հաստատի Եվրախորհրդարանը, սակայն կոալիցիան, որը ձևավորելու է Եվրահանձնաժողովի նոր կազմը, ունի անհրաժեշտ մեծամասնություն, ուստի Կալլասի նշանակումը եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում կասկած չի հարուցում։ Կայա Կալլասի հետ հրաժարական է տվել նաև Էստոնիայի ամբողջ կառավարությունը։
Սպասվում է, որ Մերձբալթյան հանրապետության նոր վարչապետը կլինի շրջակա միջավայրի նախարարության ղեկավար Քրիստեն Միխալը։ Իսկ մինչև նոր կառավարության ձևավորումը Կալլասը կկատարի վարչապետի պարտականությունները։