Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը: Հայցում վիճարկվում է խնդրահարույց օրենքի համապատասխանությունը Սահմանադրության 78-րդ հոդվածին, որի համաձայն՝ սահմանադրական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու երկրի լիարժեք ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։
Հասարակական կազմակերպությունները նույնպես նախատեսում են հայց ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նրանց կարծիքով՝ օրենքը հակասում է նաև Սահմանադրության՝ միավորումներ կազմելու, հավասարության և անձնական կյանքի իրավունքների մասին հոդվածներին։