Ֆլորիդայի հարավային շրջանի դաշնային դատարանը է մերժել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից գաղտնի փաստաթղթեր պահելու գործով բոլոր մեղադրանքները: Դատավոր Էյլին Քենոնի որոշման մեջ նշվում է, որ Թրամփի դեմ մեղադրանքները հանվում են, քանի որ հատուկ դատախազ Ջեք Սմիթի նշանակումը խախտել է ԱՄՆ Սահմանադրության նշանակումների դրույթը։
Արձագանքելով որոշմանը՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆլորիդայի հետաքննության ավարտը պետք է լինի առաջին քայլը՝ իր դեմ ուղղված բոլոր գործերը կարճելու ուղղությամբ:
ԱՄՆ նախկին նախագահի դեմ իրականացված մահափորձը քննարկումների կիզակետում է: Մահափորձից հետո Թրամփը նշել է, որ իր փրկությունը նման է հրաշքի: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը դիտարկում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն։
Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կառույցը փորձում է պարզել՝ արդյոք տղամարդը հանցակիցներ ունեցել է, թե ոչ՝ չնայած՝ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նա միայնակ է գործել:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։