«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով: Կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը:
Մինչ աժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիր ստացել: Շտեմարանում ներառված է մանրամասն տեղեկատվություն ծառերի գտնվելու վայրի, բարձրության, լայնության և վիճակի մասին:
ՀՈԱԿ-ը մտադիր է հետագայում ստեղծել բաց հարթակ և ծառերի մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը հասանելի դարձնել նաև հանրությանը:
Մանրամասները՝ տեսանյութում։