2024-ի հունվարից հունիս, նախորդ տարվա համեմատ, հավաքագրվել է 7.6 տոկոսով ավելի հարկ ու տուրք: Ընդ որում՝ հարկային մարմնի հավաքած եկամուտներն աճել են, իսկ մաքսայինինը՝ նվազել: Մասնագետների խոսքով՝ եկամուտների հավաքագրման վրա դրական ազդեցություն ունի հանքարդյունաբերողների վճարած ռոյալթին, իսկ մաքսայինի հավաքագրման տեմպը դանդաղել է՝ որոշ ապրանքների ներմուծման ծավալների նվազման պատճառով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան