Հայաստանի պաշտպանությանն ուղղված ռազմական գործողությունների ժամանակ կամ դրանց հետևանքով անհետ կորած անձանց ընտանիքի անդամները սոցիալական երաշխիքներ կստանան: Առայժմ միայն արդարադատության նախարարության իրավական հայեցակարգն է հաստատվել, բայց նպատակ ունեն մինչև սեպտեմբեր նաև օրենքով ամրագրել այդ անձանց տեղեկություն ստանալու իրավունքը։ Այժմ չկա համալիր տեղեկատվական բազա, որտեղ ներառված կլինի անհետ կորած անձանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան