«Փարոս» հիմնադրամի աջակցությամբ Արցախից տեղահանված երեք ընտանիք շուտով կհաստատվի Գեղարքունիքի Գեղամասար գյուղում: Ընտանիքներից մեկը, որ 5 անչափահաս երեխա ունի, արդեն տոնել է բնակարանամուտը: Կենցաղային պայմաններից գոհ են, բնությունն էլ ապահովել է գեղեցիկ տեսարանը: Մինչև Գեղամասարում ծրագրի մեկնարկը, տասը բնակարան էլ վերանորոգվել և արցախցի ընտանիքներին նվիրաբերվել է Մեծ Մասրիկում:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան