Հուլիսի 13-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի հին մայրաքաղաք Ցետինյեում մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը:
Պրահայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են՝ դեսպանը կարճատև զրույցներ է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի, չեռնոգորցի այլ քաղաքական և հասարակական գործիչների, դեսպանների հետ: