Կիևի մանկական հիվանդանոցի թիրախավորման համար Ռուսաստանն ու Ուկրաինան մեղադրում են միմյանց: Մոսկվան հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ռազմարդյունաբերության օբյեկտներին: Ըստ իրենց վարկածի՝՝ Կիևում ավերածությունները ուկրաինական հրթիռի անկման հետևանքն են։
Փորձագետների գնահատականով՝ մանկական հիվանդանոցը տուժել է ռուսական հարվածից: Հուլիսի 8-ի հարձակման հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ: Զելենսկին նույնպես պնդում է՝ հիվանդանոցը վնասվել է ռուսական հարվածից:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։