Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ու Միացյալ Նահանգների պետքարտուղարի վաշիգտոնյան հանդիպման փաստն իսկ փորձագետները կարևոր են համարում: Մատնանշվում է, որ Բաքուն մշտապես խուսափում է արևմտյան հարթակներում բանակցություններից, քանի որ, ի տարբերություն հայկական կողմի, փորձում է ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Մասնագիտական շրջանակների գնահատմամբ, թե հանդիպման մեկնարկի պետքարտուղարի ելույթը, և թե Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի, նույն օրը Երևանում արված հայտարարությունները հստակ ուղերձ էին պարունակում: Կողմերն առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը և հնարավորությունը բաց թողնելն աններելի կլինի:
Հուլիսի 10-ի եռակողմ հանդիպման նշանակությունը, դրան հաջորդած զարգացումները և փորձագիտական կանխատեսումները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:
Մանրամասները՝ տեսանյութում։