Մինչև այս տարվա մայիսյան կարկուտները Արմավիրի մարզի 12.187 հեկտար պտղատու այգիներից բերքի մեծ սպասելիք կար:
Արարատի մարզում կարկուտը մեծ վնասներ չի պատճառել, բայց փոխարենը անձրևային տեղումների քանակն էր շատ: Դրանք տեղացել են փոշոտման ժամանակ, ինչը վատ է անդրադարձել բերքի որակի վրա:
Մոտ 17 օր տեղացած անձրևների հետևանքով Արարատում ծիրանի բերքը նախորդ տարվա ցուցանիշից 12 հազար տոննայով պակաս կլինի:
Արարատի մարզպետի տեղակալը լավ լուր էլ ունի՝ Երասխ, Ավշար բնակավայրերում բերքը վաղ է հասել և գյուղատնտեսները մինչև անձրևները կարողացել են այն վաճառել բարձր գնով:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: