Անձնագրային ծառայությունների ծանրաբեռնվածությունը վերջին ամիսներին դարձել է քաղաքացիների դժգոհության հիմնական առիթներից մեկը:
Ամռան սեզոնին շուկայում էժան ավիատոմսերի առկայության և ճամփորդելու հնարավորությունների ընդլայնման հետ անձնագրային բաժիններն աշխատում են ավելի գերբեռնված:
Միգրացիոն ծառայությունը համակարգը բեռնաթափելու քայլեր իրականացնում է: Նախ՝ չեղարկվել է օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության մասին նշումը՝ ելքի կնիքը, այնուհետև դպրոցների ընդունելության փաստաթղթերի փաթեթից հանվել է հաշվառման ու հանրային ծառայության համարանիշի տեղեկանքների պահանջը:
Քայլերն այս պահին իրավիճակային լուծում տվել են, բայց արժանապատիվ հանրային ծառայության մատուցման համար դեռ լիովին բավարար չեն:
Միգրացիոն ծառայության պաշտոնյան լուծումը տեսնում է նոր ենթակառուցվածք ստեղծելու մեջ և ընդգծում, որ գնում են հենց այդ ճանապարհով: