Հուլիսի 14-ին՝ ժամը 20:25-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու։
Ջրափրկարարները քաղաքացիներ Հ. Ս.-ին (ծնված 1994 թ.), Ա. Ա.-ին (ծնված 1993 թ.) և մոտորանավակը դուրս են բերել ափ: