Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատել է, որ Փենսիլվանիա նահանգի բնակիչ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է կրակել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ `միտինգի ժամանակ, հայտնել է NBC News-ը:
Երիտասարդը սոցցանցերում հայտարարել է, որ ատում է հանրապետականներին ու Թրամփին:
Նշվում է, որ Թոմասը տեսագրությունը կատարել է մեքենայում, որտեղ խոստովանել է, որ ատում է ԱՄՆ նախկին նախագահին:
«Ես ատում եմ հանրապետականներին, ես ատում եմ Թրամփին»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Թրամփը հայտարարել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է:
Նրա ներկայացուցիչների խոսքով՝ քաղաքական գործիչը հետազոտվել է հիվանդանոցում ու նրան դուրս են գրել: Կրակոց արձակած անձը ոչնչացվել է:
Հաղորդվում է, որ տղամարդը թաքնվել է բեմից մոտավորապես 100 մետր հեռու գտնվող արտադրական շինության տանիքում:
Նշվում է, որ դեպքի հետևանքով վիրավորում է ստացել Դոնալ Թրամփի նախկին բժշկի՝ Ռոնի Ջեքսոնի զարմիկը:
Հանրապետական կուսակցությունից կոնգրեսականները հայտարարել են, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի վրա հարձակումը մեծացրել է Սպիտակ տուն վերադառնալու նրա հնարավորությունը: