ԱՄՆ գաղտնի ծառայությունը հաստատել է, որ ոչնչացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Փենսիլվանիա նահանգում հանրահավաքի ժամանակ կրակոցներ արձակած անձին այն բանից հետո, երբ նա բազմաթիվ կրակոցներ է արձակել՝ սպանելով միջոցառմանը մասնակցող 1 անձի և վիրավորելով 2-ին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունը ոչնչացչել է հրաձիգին:
Կրակոցները արձակվել են միջոցառման անցկացման վայրից հեռու՝ բարձրությունից:
Գաղտնի ծառայությունը հաստատել է, որ անձամբ Թրամփն անվտանգ է, բժշկական զննություն է անցնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել հուլիսի 13-ին (Հայաստանի ժամանակով՝ հուլիսի 14-ին) Փենսիլվանիայում՝ ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում: