Ֆրանսիայի սպորտի հեռացող նախարար Ամելի Ուդեա-Կաստերան Ազգային ժողովի շենքի մոտ հուլիսի 13-ին փոքրիկ լող է կատարել Սենում, կադրերը ցուցադրել է BFMTV հեռուստաալիքը: Պաշտոնյային ուղեկցել է եռամարտի չեմպիոն Ալեքսեյ Անկինկանը՝ պարալիմպիկ խաղերում ֆրանսիական պատվիրակության դրոշակակիրը։
Փարիզում Օլիմպիական խաղերը կմեկնարկեն երկու շաբաթից, և Սենում պետք է անցկացվի մի քանի ստուգում: Մի շարք մասնակիցներ մտահոգված են գետի ջրի որակով, սակայն ուրբաթ տեղական իշխանությունները հայտարարել են ջրի որակի ստուգման «լավ արդյունքների» մասին:
Մինչ օրս Ամելի Օդեա-Կաստերան միակ քաղաքական գործիչն է, որը լողացել է Սենում: Նախկինում դա խոստացել էին անել երկրի նախագահ Էմանուել Մակրոնը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Իդալգոն հաստատել է, որ կկատարի խոստումը չորեքշաբթի՝ հուլիսի 17-ին, և հրավիրել է արտոնագրված լողորդներին միանալ իրեն՝ լողալու Սեն-Պոլ թաղամասի և Իլ Սեն-Լուի կղզու միջև: