Իսպանական Պամպլոնա քաղաքում Սան Ֆերմինի տոնի ժամանակ ցլերի նախավերջին վազքից հետո յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ցլերի եղջյուրներից ոչ ոք չի տուժել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Ցլավազքը տևել է 2 րոպե 17 վայրկյան։ Հայտնի սելեկցիոներ Խոսե Էսկոլարի ֆերմայից վեց ցուլ վազել են միասին, խիտ խմբով և մեծ արագությամբ, ինչը հատկապես վտանգավոր է դարձրել վազքը:
Բժիշկները սովորաբար տեղում բուժում են վիրավորներին, սակայն այս դեպքում վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ հոսպիտալացում է պահանջվել: Նման միջոցառման ժամանակ ամենատարածված վնասվածքները կապտուկներն են:
Սան Ֆերմինի տոնը տեղի է ունենում ամեն տարի՝ հուլիսի 7-14-ը և գրավում է առնվազն 1 միլիոն այցելուի: Յուրաքանչյուր ցլարշավին մասնակցում է մոտ 2000 մարդ:
1910 թվականից ի վեր, ըստ փառատոնի պաշտոնյաների, ցլերի վազքի ժամանակ ընդհանուր առմամբ 16 մարդ է մահացել: