Այսօր եզրափակվել է «Ոսկե ծիրան» երևանյան 21-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնը մեծ արվեստագետների և կինոաստղերի պակաս չուներ: Կինոփառատոնի հրավերով Երևան են ժամանել «Օսկարի», «Ոսկե գլոբուսի», «Ջինի»-ի դափնեկիր բազմաթիվ կինոգործիչներ, որոնց թվում՝ Ատոմ Էգոյանը, Ալեքսանդր Փեյնը, Քևին Սփեյսին, Ջաֆար Փանահին:
14-ամյա արգելանքից հետո Հայաստան ժամանած իրանական կինոյի մեծ վարպետ Ջաֆար Փանահին արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակին:
«Փարաջանովյան թալեր»-ի է արժանացել նաև օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը: Այսօր հրապարակվել են հաղթողների անունները, հանձնվել են նաև փառատոնի պատվո մրցանակները:
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակին արժանացել է Հրանտ Վարժապետյանի «Տունը» ֆիլմը:
«Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրան»-ի է արժանացել ռեժիսոր Ֆարա Կասեմի «Մենք ներսում ենք» ֆիլմը:
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակը նվաճել է Կարելինե Վանդերթանի «Չիրետայի ավետարանը» ֆիլմը: