50-ից ավելի քաղաքացի է տուժել կեղծ զանգերի հետևանքով` կորցնելով 40 մլն դրամ. այս անգամ անձը hաքերներից զանգ է ստանում հենց բանկի հեռախոսահամարից: Նրան ասում են, որ ինչ-որ մեկը ցանկանում է վարկ ձևակերպել իր անունից, ստանում գաղտնաբառը ու հաշվից գումար հափշտակում: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ բարդանում է այս կարգի հանցագործությունների բացահայտումը: Իրավապահները կրկին հորդորում են անձնական տվյալներ, գաղտնաբառեր չտրամադրել առցանց հարթակներում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան