ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հուլիսի 10-ի ԲԴԽ-71-Ո-135 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սարգիս ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում: