Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իսլամաբադ: Իլհամ Ալիևին ընդունել է Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը։ Նշվում է, որ նրանց օրակարգում են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ ռազմավարական գործընկերության առանցքային հարցեր։
Ադրբեջանական կողմի տվյալով՝ Ալիևի այցը վկայում է Ադրբեջան- Պակիստան բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում շփումները խորացնելու ցանկության մասին։
Ակնկալվում է, որ երկօրյա այցի ընթացքում Ալիևին կընդունեն նաև Պակիստանի նախագահը և ցամաքային զորքերի շտաբի պետը։
Մանրամասները՝ ռեպորտաժում։