Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունը Տաջիկստանի տարածքում չինական ռազմաբազայի կառուցման մասին:
Համապատասխան հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ արել է Չինաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծյանը։
«Անկասկած կարող եմ ասել, որ Չինաստանը միշտ վարել է անկախ խաղաղ արտաքին քաղաքականություն և չունի որևէ ռազմակայան Կենտրոնական Ասիայում»,- ընդգծել է պաշտոնյան:
Ավելի վաղ The Daily Telegraph թերթը հայտնել էր Տաջիկստանում՝ Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու, Չինաստանի կողմից ռազմաբազա կառուցելու մասին: