Մերձմոսկվայի Կոլոմենսկի շրջանում Sukhoi Superjet 100 ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։
Ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, եղել է միայն անձնակազմի 3 անդամ։ Նախնական տվյալով՝ նրանք զոհվել են։ Ինքնաթիռը պլանային վերանորոգումից հետո փորձնական թռիչք կատարելիս է եղել։
ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության տվյալով՝ ինքնաթիռն ընկել է անտառային զանգվածում: Լրատվամիջոցները գրում են, որ ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով: