Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Անդրեյ Բելոուսովը և Լլոյդ Օսթինը՝ տեղեկացրել են Պենտագոնից։
Նշվում է, որ Օսթինն ընդգծել է կապի ուղիների պահպանման կարևորությունը։ Սա մեկ ամսվա ընթացքում երկու երկրի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ խոսակցությունն է։