ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը հաստատել է Գուրգեն Արսենյանի թեկնածությունը՝ որպես Մոսկվայում Հայաստանի դեսպան, նշել է՝ Ռուսաստանում գոհ են Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։
«Դիվանագիտական առաքելությունում նրա գործունեությունն ամբողջովին համապատասխանում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման խնդրին։ Ինչ վերաբերում է նոր դեսպանի նշանակմանը, տեղեկությունը համապատասխան կերպով կտրամադրվի. կան գործընթացներ, որոնք պետք է տեղի ունենան առանց հանրային քննարկման»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Նա անդրադարձել է նաև Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքին, նշել՝ կասկածից վեր է նրա աշխատանքի արդյունավետությունը։