Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, և խաղաղություն կհաստատվի։ Այդ մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի մինչև այս տարեվերջ։
«Մենք ցանկանում ենք տեսնել այդ հաշտեցումը որքան հնարավոր է շուտ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա խոսքով, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի իշխանությունները դրական քայլեր են նախաձեռնում այդ ուղղությամբ։