Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը պետք է վերահսկի Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև 20 կմ երկարությամբ սահմանը, որը հայտնի է որպես «Ֆիլադելֆիայի միջանցք»:
Այդ մասին հայտնել է Նեթանյահուի գրասենյակը՝ հերքելով Reuters գործակալության տեղեկությունն այն մասին, որ Իսրայելը քննարկում է այդ գոտուց ուժերի դուրսբերման հնարավորությունը։
«Վարչապետը պնդում է, որ «Ֆիլադելֆիայի միջանցքում» Իսրայելի վերահսկողությունը կպահպանվի։ Reuters լրատվական գործակալության հաղորդագրությունը, որի համաձայն Իսրայելը դիտարկում է «Ֆիլադելֆիայի միջանցքից» դուրս գալու հնարավորությունը, կեղծ է»,- ասված է հայտարարության մեջ: