Հայաստանին վերաբերող և Հայաստանի անվտանգության համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծվում են ՀՀ իշխանությունների որոշումներով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն դիտարկմանը, թե Ռուսաստանը ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար, իսկ ավելի ուշ նա մտահոգություն էր հայտնել նաև Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության ընդլայնման առնչությամբ:
«Այն որոշումները, որոնք կայացվում են, բխում են ՀՀ անվտանգության շահերից»,- ասաց Հակոբ Արշակյանը: