Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին: Նա ասել է, որ դա պատմական հնարավորություն է, և այդ օրակարգին աջակցում են բազմաթիվ երկրներ: Բաց սահմաններով, Արշակյանի գնահատմամբ, կստեղծվեն նպաստավոր պայմաններ և՛ կենսամակարդակի, և՛ անվտանգության բարելավման համար: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին, ասել, որ Ռուսաստանի հետ կան հարցեր, որոնց պատասխաններն ակնկալվում են:
Մանրամասները՝ Անի Օհանյանի տեսանյութում: