Հանրապետական հանձնաժողովը գույքագրել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած անձանց վնասները: Փոխհատուցում ստանալու համար սեփականություն ունեցող անձինք պետք է հուլիսի 15-ից սկսած դիմում ներկայացնեն: Վերականգնման ոչ ենթակա երկու տան և 16 բնակարանի սեփականատերերին կտրամադրվի բնակարանի գնման վկայագիր: Վերանորոգման ենթակա տների դեպքում 1 քառակուսի մետրի համար կվճարվի առավելագույնը 60 հազար դրամ:
Մանրամասները՝ Վրույր Մկրտչյանի տեսանյութում: