Էլեկտրաէներգիայի անորակ մատակարարման պատճառով Էջմիածնի մի շարք հասցեներում սարքավորումներ են խափանվել: Ծաղկի և սննդամթերքի խանութներում էլ ապրանքն է շոգից փչացել: Սպառողներն էլեկտրացանցից փոխհատուցում են պահանջում: Դիմումներ են գրել, էլցանցը խոստացել է ուսումնասիրել և ընթացք տալ: Էջմիածնի տեղամասում հաճախակի դարձած հոսանքանջատումների պատճառը, ըստ պատասխանատուների, մաշված համակարգն է, որը վնասվել է վերջին օրերի քամիների և կայծակով ուղեկցվող հորդառատ անձրևների ժամանակ։
Մանրամասները՝ ռեպորտաժում: