Մեծաձոր խոշորացված համայնքում կոմունալ ծառայությունների բարելավման նպատակով համայնքին տրամադրվել է տրակտոր, ձեռքի խոտհնձիչ և խոտի հակավորիչ: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։
«Պայմանագրի արժեքը 15,9 մլն դրամ է:
Մեծաձոր և Օթևան բնակավայրերում կառուցվել է նաև խմելու ջրի ներքին ցանց։
Ծրագրի արժեքը 10,2 մլն դրամ է, որից 8,1 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:
Նույն բնակավայրերում իրականացվել են նաև ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքներ:
Ծրագրի արժեքը 34,3 մլն դրամ է, որից 25,7 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,- նշված է գրառման մեջ: