Արցախը բռնի հայաթափվելուց հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանի լրտեսության գործի նախաքննությունն ավարտվել է, գործը կուղարկվի դատարան: Ըստ ՔԿ-ի՝ Գալստյանին Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչը հավաքագրել է 2020-ին՝ տալով «Սարխան» ծածկանունը: Այնուհետև ԼՂ-ում պաշտոն ստանալով՝ իր հանցավոր գործունեությունը նա շարունակել է մինչև 2023-ը: Հայաստան տեղափոխվելուց հետո նա անմիջապես ձերբակալվել է, խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: