Անգլիայի հավաքականը հաղթեց Նիդերլանդների թիմին և դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Հանդիպման 7-րդ րոպեին Անգլիայի հավաքականի դարպասը հեռահար հարվածով գրավեց Չավի Սիմոնսը: Դրանից հետո անգլիացիներն անցան գրոհի, և արդեն 11 րոպե անց հարձակվող Հարի Քեյնը հաջող իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Խաղակեսի միջնամասում Անգլիան կարող էր առաջ անցնել, սակայն «նարնջագույնների» պաշտպանը կարողացավ գնդակը դուրս մղել ուղիղ դարպասային գծից: Օլի Ուոթկինսը գոլ խփեց խաղի 90-րդ րոպեին: Այսպիսով՝ Դորտմունդի մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց Անգլիայի հաղթանակով:
Նիդերլանդները դուրս է մնում մրցաշարից, իսկ Գարեթ Սաութգեյթի սաները առաջնության եզրափակիչում կխաղան Իսպանիայի դեմ։