Ուկրաինան և Ռումինիան անվտանգության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր են ստորագրել։
Փաստաթղթով նախատեսվում է, որ Ռումինիան Ուկրաինային կփոխանցի Patriot զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև կհամագործակցի Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար:
Մասնավորապես, երկիրը կաջակցի Սև ծովի ականազերծմանը և այլ աջակցություն կցուցաբերի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործիքների միջոցով:
Բացի այդ, Ռումինիան կօգնի F-16 ուսումնական կենտրոնին՝ ուկրաինացի օդաչուների պատրաստման համար։