Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, քննարկել երկկողմ հարաբերությունները, կիպրական հարցը, անդրադարձել միջազգային զարգացումներին։
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ բարիդրացիության և համերաշխության ոգով զարգացնելու Հունաստանի հետ շփումները: Նա վստահեցրել է, որ այդ ջանքերը կկրկնապատկվեն:
Թուրքիայի նախագահն ընդգծել է նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների խաղաղ կարգավորման նախաձեռնությունների ակտիվացման անհրաժեշտությունը։
Միցոտակիսն էլ գոհունակություն է հայտնել ապօրինի ներգաղթի դեմ պայքարում Թուրքիայի իշխանության հետ գործակցության կապակցությամբ։ Կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել շփումները՝ կրկնապատկելու ապրանքաշրջանառության ծավալը։