Արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների պաշտոնական ընթրիքին մասնակցելու մասին։
«Հաճելի էր մասնակցել ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից:
Լավ հնարավորություն էր՝ գործընկերների հետ շարունակելու մտքերի փոխանակումը տարածաշրջանային զարգացումների, ավելի կայուն և անվտանգ Հարավային Կովկաս ունենալու Հայաստանի տեսլակամի և ներկայիս մարտահրավերների վերաբերյալ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը: