«Խոսելով անվտանգության ոլորտի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, հանդես է գալիս որպես ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ բազմաթիվ պայմանավորվածությունների մասնակից... Երևանի ունեցած մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, այնտեղ այլ ճանապարհ են ընտրել»,- ասել է Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։
Փոխարտգործնախարարը հավելել է, որ Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին մասնակիցների հետ:
«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության աշխատանքներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում այս օրերին Վաշինգտոնում կայանալիք այդ ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին»,- ասել է նա։
Գալուզինը դա որակել է «միաժամանակ երկու աթոռին նստելու» փորձ։ Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության խորացումը կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում: