ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Կապանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ լսելու նրանց ընթացիկ կարիքների մասին և տեղեկանալու իրենց նոր հանգրվաններում Հայաստանի կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ցուցաբերված աջակցության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: