ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Բուխարեստի հռչակագրով անդամ-երկրներին կոչ է արել աջակցել Հայաստանի կառավարությանը և Հայաստանին, որպեսզի լուծվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո մեր երկրում ստեղծված հումանիտար խնդիրները: Ըստ Վեհաժողովում մեր պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի, վեհաժողովն անդրադարձել է նաև միջազգային հանրության դիվանագիտական ջանքերին, որոնք նպաստում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ հասնեն խաղաղության:
Մանրամասները՝ Մհեր Արշակյանի ռեպորտաժում: