Բաքուն ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ՝ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը՝ ելույթ ունենալով BRICS-ի 10-րդ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:
«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության շրջանակում խթանում է երկխոսությունը, համագործակցությունը և համերաշխությունը։ Սա վերաբերում է երկկողմ հարաբերություններին և միջազգային հարթակներում գործունեությանը»,- ասել է Սահիբա Գաֆարովան։
Նրա խոսքով՝ Բաքուն արդեն հայտնել է BRICS-ին միանալու իր ցանկության մասին:
Հիշեցնենք՝ 2024 թվականի հունվարի 1-ից BRICS-ի հիմնական անդամներին՝ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին և Հարավային Աֆրիկային, միացել են նաև Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Մանրամասները՝ ռեպորտաժում: