Կառավարությունը հավանություն է տվել հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որը միտված է Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանը և Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում գործակցության խորացմանը: Փաթեթով նախատեսվում է բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստան մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություն սահմանելու հնարավորություն: Համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին Կառավարությունը հատկացրել է ևս 2.2 մլրդ դրամ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: