Երևան քաղաքում
Հուլիսի 11-ի երեկոյան, 12-16-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում
Հուլիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։